Ամերիկյան ծանոթության համացանցային Beautiful People ծառայությունը Լոս Անջելեսում բար կբացի միայն արտաքինով գրավիչ մարդկանց համար, հայտնում է The Independent-ը:
Հանդիպումների առցանց-նախագծի հիմնադիրը չի ընդունել խտրականության մասին մեղադրանքները և պնդում է, որ բարի գաղափարը թույլ կտա պայքարելու «ծանոթության կայքերում ստի և զարդարանքների դեմ»:
Հաղորդվում է, որ բար մուտքը բաց կլինի միայն Beautiful People ծրագրի մասնակիցների համար, իսկ մասնակցի կարգավիճակ ստանալու համար հարկավոր է լուսանկար ուղարկել ծառայության մոդերատորին:




































