Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մոհսեն Բահրամին հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է NASA-ի հետ համագործակցությամբ, հայտնում է Associated Press-ը:
Բահրամիի խոսքերով` ԱՄՆ-ի և Իրանի միջև տիեզերական ծրագրերի համագործակցությունը հնարավոր է միայն երկու երկրների նախագահների փոխհամաձայնությամբ: Իրանում զարգացող տիեզերական տեխնոլոգիաների կապակցությամբ համաշխարհային հանրության անհանգստության վերաբերյալ Բահրամին նշել է, որ երկիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ:
2018 թվականին Իրանը պլանավորում է Երկրի ուղեծիր բաց թողնել երեք արբանյակ:








































