WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մինչև այս տարվա վերջ «զգալի տվյալներ» հրապարակել 3 երկրների կառավարություննրի և ԱՄՆ-ում ընտրությունների վերաբերյալ: Այս մասին ասել է Ասանժը տեսակամրջի ընթացքում, որը հեռարձակում են Բեռլինում:
«Մենք կհրապարակենք տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում ընտրությունների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մասին տվյալներ կհրապարակվեն նախքան նոյեմբերի 8-ին դրանց անցկացումը:
«Դրանք (տվյալները) հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում ընտրությունների ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ասանժը:








































