Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն աջակցության խոսքեր է հասցեագրել իր թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում տրանսֆերի արժեքը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում:
«Պոգբան փոխել է ակումբային գրանցումը: Նա պետք է հարմարվի նոր թիմում, ընկալի խաղընկերների հետ համագործակցության հնարավորությունները:
Պոլից միշտ ավելին ենք սպասում: Բոլորս կարծում ենք, թե նա ինչ-որ հանճարեղ դրսևորում պետք է ունենա խաղադաշտում: Երբ դա տեղի չի ունենում, մենք բավարարված չենք:
Պոգբայի հետ ամեն ինչ կարգին է: Նա գիտի, թե ինչ է ցանկանում»,- Goal-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:



































