Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսում նախորդ օրերին 219 հրետանային հարված է հասցրել ԴԱԻՇ-ի 80 օբյեկտներին: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի այսօրվա հայտարարության մեջ:
Ինչպես հստակեցվում է, ԴԱԻՇ-ի 80 օբյեկտներին 199 հարված հասցվել է «Ֆըրթընա» տիպի հաուբիցներից, իսկ մնացյալ 20 հարվածը՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 4 հրետանային սարք, 4 բեռնատար՝ զենքով լեցուն, և 3 մոտոցիկլետ: Հաղորդվել է, որ միջազգային կոալիցիայի ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում՝ ոչնչացնելով ԴԱԻՇ-ի 12 զինյալի ու նրա վերահսկողության տակ գտնվող 2 շինություն:











































