Հուլիսի 26-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Դավիթ Բեկի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Կապան քաղաքի բնակիչ` 1961թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է Կապանի քաղաքի ԲԿ: