ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք անհանգստացած ենք այն բանով, թե ինչպես են վերջին երկու տարում վերաբերվել մեր դիվանագետների և հյուպատոսության աշխատակիցների հետ: Մենք քննարկել ենք մեր մտահոգությունը ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես, Մոսկվայում մեր դիվանագիտական անձնակազմի նկատմամբ ճնշումն ու հետապնդումը… զգալիորեն ավելացել է: Ինչպես ես արդեն ասել եմ, մենք դա անընդունելի ենք համարում»,- հայտնել է Թրյուդոն:











































