ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է դառնա «համաշխարհային ժանդարմ», չի դիմանում ոչ մի քննադատության: Բավական է հիշել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Վաշինգտոնը փորձեց կատարել այդ դերը, գրում է The National Interest-ը:
Հեղինակի տրամաբանությամբ՝ եթե ԱՄՆ-ը կատարի այդ դերը, դա նույնը կլինի, ինչ Չինաստանի ոստիկանները գան Նյու Յորք և այնտեղ կարգ սահմանեն իրենց երկրի օրենքներով:
ԱՄՆ-ը իրավունք ունի անհանգստություն արտահայտել այլ երկրում քաղաքացիական պատերազմի առիթով, գրում է NI-ն: Օրինակ՝ Վաշինգտոնը կարող է հումանիտար օգնություն հատկացնել մարդկանց և նպաստել հակամարտության կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով:
«Սակայն ԱՄՆ-ը չպետք է օգտագործի իր զորքերը, որպեսզի աջակցի հակամարտության կողմերից մեկին իր ընտրությամբ և սպանի նրանց, որոնք իրեն հարմար չեն»,- ասված է հոդվածում:
Հասկանալու համար, թե աշխարհին հարկավո՞ր է ԱՄՆ-ը այդ դերում, հարկ է վերլուծել Վաշինգտոնի կողմից այդ դերի կիրառումը վերջին տասնամյակներում, նշում է հեղինակը:
«Պատասխանի փնտրումը շատ ժամանակ չի պահանջի: Ավելի հաճախ ԱՄՆ-ի զինված ներխուժումը այլ երկրներ ավելի են վատացրել իրավիճակը: Վերջին տասնամյակներում ամերիկյան ոչ մի օպերացիա չի նպաստել խաղաղության վերականգնմանը»,- գրում է NI-ն:











































