RIA Novosti-ի փոխանցմամբ` Թուրքիան կարող է մասնակցել ԴԱԻՇ-ից Սիրիայի Ռաքքայի և Իրաքի Մոսուլի ազատագրմանը այն պայմանով, եթե այդ գործողություններին թույլ չտան մասնակցել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:
«Եթե Մոսուլում և Ռաքքայում պետք է անցկացվեն գործողություններ, ապա մարտի դաշտում պետք է ներկա լինեն տեղի ուժերը, և գլխավորը, որպեսզի կոալիցիան նրանց օգնի: Թուրքիան թույլ չի տա ահաբեկիչներից ազատագրված տարածքներում այլ ահաբեկչական խմբավորումների մուտքը: Այդ գործողություններում Թուրքիայի մասնակցության հիմնական պայմանը այն է, որ այնտեղ թույլ չտրվի Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մասնակցությունը»:










































