Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հանձնել:
«Մենք ոչ ոքի չենք հանձնել, ոչ ոքի չենք հանձնում և ոչ ոքի չենք հանձնելու»,- ասել է Պուտինի մամլո քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ, Պեսկովի խոսքերով, «Շերեմետևոյում» գտնվող Էդվարդ Սնոուդենը ոչ մի կերպ չի կարող վնասել ռուս-ամերիկյան հարաբերություններին դեպքերի ցանկացած զարգացման դեպքում:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը հավելել է, որ հիմա ԱԴԾ-ն և ամերիկյան ՀԴԲ-ն Սնոուդենի ճակատագրի վերաբերյալ բանակցություններ են վարում, սակայն Կրեմլը դրան չի մասնակցում: