Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է թիմի կազմի իր ընտրությունը:
Ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների թվում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Իսկոն, ով բավականաչափ խաղաժամանակ չի ստանում «արքայական ակումբ»-ի կազմում:
«Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն խաղացել է 57 րոպե: Չեմ կարող թաքցնել, որ ինձ դուր է գալիս այդ ֆուտբոլիստի խաղն ու վստահում եմ նրան:
Կարծում եմ` նա անհրաժեշտ է ազգային թիմին: «Ռեալ»-ում կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն ստանում այնքան խաղաժամանակ, որքան մենք կցանկանայինք»,- Marca-ն մեջբերում է Լոպետեգիի խոսքերը:








































