«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրենց ունեցած արդյունքները դրական է գնահատում: «Մեկ ամիս առաջ է մեր կուսակցությունը վկայական ստացել, կառույցները նոր ենք ստեղծել և մեկ ամսվա կուսակցության համար արդյունքները շոշափելի են: Վանաձորում մի քիչ արդյունքները վատ էին, որովհետև ավելի ուշ որոշում կայացրեցինք այնտեղ մասնակցել ընտրություներին, տեխնիկական խնդիրներ կային»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Մարգարյանը:
Ստեփան Մարգարյանը խոսեց նաև ընտրությունների ընթացքի, ընտրախախտումների մասին, ընդգծեց, որ «կարուսելի» բազմաթիվ դեպքեր են եղել:
Մանրամասները` տեսանյութում: