Այսօր` ժամը 17.00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Շիկ» խանութի դիմաց 25-ամյա Սամվել Սաղումյանը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ 11-ամյա Ինա Շարբաթյանին և 12-ամյա Արփինե Ղամբարյանին, որոնց շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց բաժանմունքի բժիշկ Ռուբեն Հակոբյանը, տուժողներից Արփինե Ղամբարյանն զննությունից անմիջապես հետո է տուն ուղարկվել, իսկ Ինա Շարբաթյանը 1 ժամ հետո դուրս կգրվի հիվանդանոցից: Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել: Նա իր մեքենայով գնացել է հիվանդանոց: