Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական, Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ինքնասպանություն կդառնա ռազմական ներխուժումը Սիրիա:
«Սիրիայում ռազմական ուղիղ ներխուժումն ԱՄՆ-ի համար կլինի ինքնասպանություն և երրորդ տարածաշրջանային պարտությունը՝ Աֆղանստանից ու Իրաքից հետո: Ընդ որում՝ այդ պարտությունը կլինի շատ ավելի լուրջ՝ համեմատած նախորդների հետ:
Սիրիայի ժողովուրդը գրեթե 6 տարի դիմակայում է օտար միջամտությանը և հատկապես Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Նա (Սիրիայի ժողովուրդը) կարող է դիմակայել նաև ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը: Ամերիկացիները չեն գնա դրան»,- ասել է նա:







































