Արթիկում քաղաքապետ է ընտրվել Հանրապետական Մխիթար Նորիկի Վարագյանը:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի համայնքապետի պաշտոնի համար մրցակցում էին երկուսը` անկուսակցական, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը և Հանրապետական կուսակցությունից ինքնառաջադրված Մխիթար Վարագյանը:
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ Մխիթար Վարագյանի օգտին քվեարկել է 4 143 ընտրող, իսկ Մուշեղ Պետոյանի` 3 989:









































