Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել չմիջամտել ընտրական գործընթացին:
Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել էր Վրաստան վերադառնալ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո և սկսել հեղափոխական բարեփոխումներ:
Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ փորձում եմ նախկին նախագահին առավելագույնս մեղմ կոչ անել չմիջամտել Վրաստանում ընթացող ընտրական գործընթացին:
Հասարակությունը միտված է ազատ ընտրության, և այդ իրավիճակը լարելը կլինի ժողովրդավարության դեմ գործած քայլ: Մեզ համար սա կարևորագույն ժողովրդավարական փորձ է:
Մենք անցկացնում ենք ժամանակակից, եվրոպական, ժողովրդավարական ընտրություններ: Ողջ հասարակությունը կենտրոնացած է ազատ ու ճիշտ ընտրություն կատարելու վրա»:









































