Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դուբայի «Ռոտանա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է տարածաշրջանային զարգացումները:
Խոսելով Իրաքում տիրող իրավիճակի ու Մոսուլում ԴԱԻՇ-ին վտարելու պատրաստվող գործողության մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ քաղաքը, ինչպես նաև մյուս քաղաքները, պատկանում է նրա բնակիչներին. «Ոչ ոք դրսից իրավասու չէ վերահսկել այդ բնակավայրերը: ԴԱԻՇ-ից ազատագրվելուց հետո Մոսուլում պետք է մնան միայն արաբ սուննիները, թուրքմեններն ու քուրդ սուննիները»:








































