Լոնդոնի Ռոյալ Հոլուեյ քոլեջի գիտնականները փորձնականորեն ապացուցել են, որ մարդկանց գրավչությունը կախված է այն մարդկանց գեղեցկությունից, ովքեր գտնվում են նրանց կողքին: Այդ մասին հոդվածը հրապարակված է Psychological Science պարբերականում:
Փորձի ժամանակ մասնակիցներին խնդրել են գնահատել բազմաթիվ մարդկանց առանձին լուսանկարներ, ապա նույն մարդկանց լուսանկարները դրել են քիչ գրավիչ դեմքերի լուսանկարների կողքին: Պարզվել է, որ երկրորդ դեպքում դեմքերի գնահատականը եղել է ավելի բարձր և կախված է եղել նրանց կողքին գտնվող դեմքերի գրավչության աստիճանից:
«Մենք պարզել ենք, որ անդուր դեմքի ներկայությունը գրավիչ մարդկանց կողքին տարբերությունը ավելի ակնհայտ է դարձնում՝ ստիպելով մարդկանց դատել ավելի մանրակրկիտ»,- ասել է աշխատանքի հեղինակը:











































