Այսօր` հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:
Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/tim2016/ :
Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
—-
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 45992 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը։ Ընտրացուցակներում ընդգրկված է 125.983 քաղաքացի:
—-
Վանաձորում, ընտրական տեղամասերի փակման ժամանակ մասնակցությունը կազմել է 42,66 տոկոս: Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է 41189 քաղաքացի։
—-
Գյումրիում նախնական տվյալներով՝ առաջատարը «Բալասանյան դաշինքն» է
Գյումրու 34/74 ընտրատեղամասում, որտեղ իր ընտրությունն էր կատարել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավարտվեց ձայների հաշվարկը:
Նախնական տվյալներով՝ առաջատարը «Բալասանյան դաշինքն» է։
Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 203 ընտրող, ԲՀԿ-ի օգտին՝ 57 ընտրող, «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին՝ 52 ընտրող, «Հայկական Վերածնունդ» կուսակցության օգտին՝ 41 ընտրող, «ԳԱԼԱ» կուսակցության օգտին՝ 33 ընտրող, ՀՅԴ-ի օգտին՝ 30 ընտրող, «Համախմբում» կուսակցության օգտին՝ 26 ընտրող, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին 7 ընտրող, «Ալյանսի» օգտին՝ 6, «Գործարար կուսակցության» օգտին՝ 5 ընտրող, ՀԱԿ-ի օգտին՝ 4 ընտրող։
—-
Վանաձորում նախնական տվյալներով հաղթում է ՀՀԿ–ն. 2-րդ տեղում Լուսավոր Հայաստանն է
Real-elections.com-ի տվյալների համաձայն՝ Վանաձորի ավագանու ընտրություններում ժամը 23:00-ի դրությամբ առաջատարն է ՀՀԿ-ն 8.403 ձայնով, նրան հաջորդում է Լուսավոր Հայաստանը 6.410 ձայնով, ապա Հայկական Վերածնունդը 3.152 ձայնով, ԲՀԿ-ն՝ 1763, ՀՅԴ-ն՝ 1479, ՔՊ-ն՝ 798, Համախմբումը՝ 565, ՀԱԿ-ը՝ 351, անվավեր քվեաթերթիկների թիվը 911 է:
—-
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է քաղաքի 58 ընտրատեղամասից 8-ի արդյունքները:
Ըստ այդմ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 1633 քվե
«Լուսավոր Հայաստան» – 1144 քվե
«Բարգավաճ Հայաստան» – 348 քվե
Հայ Յեղափոխական Դաշնակցություն – 265 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» – 120 քվե
«Համախմբում» – 67 քվե
«Հայ ազգային կոնգրես» – 61 քվե
185 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
—
Գյումրիում 67 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն, ստացած քվեների թվով առջևում է «Բալասանյան» դաշինքը:
Այս պահին մեր ունեցած տվյալներով ստացվել է այսպիսի պատկեր.
«Բալասանյան» դաշինք` 34.83%
ԲՀԿ` 21.10%
ԳԱԼԱ` 10.68%
ՀՎԿ` 10.53%
«Համախմբում»` 6.02%
«Գյումրեցու ոգի»` 5.73%
ՀՅԴ` 5.44%
Ալյանս` 1.74%
Գործարար`1.40%
ՔՊ` 1.39%
ՀԱԿ` 1.13%








































