«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
La Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ` պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Նման որոշում կայացնելու համար պատճառ է հանդիսացել ֆուտբոլիստի` բավականաչափ խաղաժամանակ չստանալու փաստը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Դարմիանի ծառայություններից:
Ենթադրվում է, որ մրցաշրջանի երկրորդ փուլում պաշտպանը վարձավճարով հանդես կգա «Ինտեր»-ում: Դարմիանին իրենց թիմի կազմում են ցանկանում տեսնել նաև «Միլան»-ը, «Նապոլի»-ն և «Յուվենտուս»-ը:







































