«Բարսելոնա»-ի հարձակվող Պակո Ալկասերը հայտարարել է, որ պետք է բարելավի խաղային որակները: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է կատալոնական ակումբ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մինչ այդ նա հանդես է եկել «Վալենսիա»-ի կազմում:
«Եթե «Բարսելոնա»-ում կարծել են, որ կարող եմ այստեղ խաղալ, ուրեմն համապատասխան որակներ ունեմ: Սակայն ես ցանկանում եմ էլ ավելի բարելավել խաղային որակներս, աշխատել խաղի թույլ կողմերի վրա:
«Բարսելոնա»-ում կկատարելագործեմ խաղս»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Ալկասերի խոսքերը:
Հավելենք, որ Ալկասերն ի սկզբանե տեղեկացվել է, որ կատալոնական ակումբ է տեղափոխվում որպես Լուիս Սուարեսի, Լիոնել Մեսսիի կամ Նեյմարի փոխարինող:








































