Հունան նահանգում, Շիյան լճի մոտ բացվել է ապակե զուգարան: Այն գտնվում է էկո-պարկում՝ ծառի կատարին: Կանանց և տղամարդկանց զուգարանների միջև պատը նույնպես պատրաստված է կիսաթափանցիկ ապակուց:
Տեղական ԶԼՄ-ների խոսքերով՝ չնայած անսովոր տեսքին և թափանցիկությանը, զուգարանը բացման օրը ունեցել է բազմաթիվ այցելուներ:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ կարևոր չէ զուգարանի հարմարավետությունը: Ավելի հավանական է, որ այն կգրավի հսկայական քանակի զբոսաշրջիկներ:




































