Վրաստանի« Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Վանաձորում հետևել է ընտրությունների ընթացքին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա ներկայացրեց իր դիտարկումները դիտորդական առաքելության ընթացքում ականատես եղած ընտրախախտումների վերաբերյալ:
«Հուլիս ամսվա վերջին 2 շաբաթից իշխանությունները եթե դասեր չեն քաղել, եթե պարզ չի դարձել, որ այդպես ապրելն անհնար է, ուրեմն մեղքն իրենց վիզը: «Սասնա ծռեր»- ի արածը այլ միջոցներով որևէ փոփոխության հասնելու բացակայության մասին է վկայում: Հույս ունեմ, որ դրան հասնելու անհրաժեշտություն այլևս չի լինի, բայց եթե դասեր չեն քաղել, ապա, կարծում եմ, որ բռնությունը կարող է կրկին անխուսափելի դառնալ»,- նշեց Ա. Խառատյանը:
Անդրադառնալով կառավարության փոփոխություններին, Ա. Խառատյանը նշեց. «Սա հիշեցնում է 96 թվականը. «դրայվի» կառավարությունը մեծ հաջողություններ դժվար արձանագրի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































