Իսպանական մերձափնյա Մալագա քաղաքի սրճարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 90 մարդ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով վթարային-փրկարար ծառայությունների ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ 90 վիրավորվածներից 50-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր:
Պայթյունի ժամանակ սրճարանում և նրա հարևանությամբ ընկած փողոցում եղել են բազմաթիվ մարդիկ, քանի որ քաղաքում անցկացվում էր տեղական տոն: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ կսկսվի հետաքննություն:








































