Ֆրանսիայի հյուսիսային Կալե քաղաքում ներգաղթյալները ըմբոստացել են և ապօրինաբար անցկացրել բողոքի ցույց: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ՝ տեղեկացնում է Reuters-ը:
Տեղեկացվում է, որ հավաքվել էին մոտ 200 ներգաղթյալներ և 50 ցուցարարներ՝ ի նշան բողոքի «Ջունգլի» ճամբարում կենսապայմանների դեմ: Ֆրանսիայի իշխանությունները խոստացել էին ճամբարը փակել մինչև տարեվերջ: Ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ և նրանց ետ մղել դեպի ճամբարի տարածք: Փախստականները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Վերջին երկու տարում Կալե են ժամանել հազարավոր ներգաղթյալներ, նրանցից շատերը այդ կերպ ցանկանում են հայտնվել Մեծ Բրիտանիայում:










































