Ժամը 11:00-ի դրությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին մասնակցել է 7936 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 6%-ը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել:
Լուսանկարը՝ Photolure-ի









































