Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ադրբեջան այցի շրջանակներում ժամանել է Բաքվի կաթոլիկ եկեղեցի, որտեղ ներկայումս պատարագ է մատուցում՝ հայտնում է trend.az-ը: Տեղի կաթոլիկները պապին դիմավորել են մեծ ոգևորությամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր առավոտյան ժամանել է Բաքու: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Հռոմի պապին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Այցի շրջանակներում, որ կանցնի «Մենք բոլորս եղբայրներ ենք» կարգախոսով, Պապը կհանդիպի նաև շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի և այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ:










































