Friday, 07 06 2024
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան

«Խոցելի խմբերին կտրվեն արտոնություններ. սա բացարձակ ցինիզմ է»

Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր լրագրողների հետ քննարկում անցկացրին՝ «Հանրային տրանսպորտի անմատչելիությունը հաշմանդամների համար» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող տրանսպորտին վերաբերող խնդիրների շարքում անտեսվում է այն փաստը, որ տրանսպորտը բոլորի համար չէ, որ մատչելի է:

«Քաղաքապետը որոշման կասեցման հայտարարության մեջ նշեց, որ խոցելի խմբերին կտրվեն արտոնություններ: Սա բացարձակ ցինիզմ է. ի՞նչ արտոնության մասին է խոսքը, եթե նրանք բացարձակապես չեն կարողանում օգտվել տրանսպորտից»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ ոչ միայն սայլակով հաշմանդամներն են, որ չեն կարողանում օգտվել տրանսպորտից: Նա նշեց, որ պետք է չմոռանալ՝ հաշմանդամները տրանսպորտից օգտվում են իրենց ուղեկցողի հետ, և վճարը ստացվում է կրկնակի:

«Բոլոր երթուղիների մրցույթները պետք է պայման ունենան, որ որոշակի տոկոս հարմարեցված լինի հաշմանդամների համար: Դա միանշանակ պետք է լինի օրենքով, ոչ թե մի գործչի բարի կամքի դրսևորում»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Քաղաքապետարանից խոստացել են, որ կլուծեն խնդիրը, և կներկրվի տասը հարմարեցված ավտոբուս: «Ունիսոնի» նախագահի խոսքով՝ տեխնիկական լուծումը ձգձգվում է չինական կողմի պատճատով:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանի տվյալներով՝ քսան միլիոն դրամ է հատկացված մատչելի տրանսպորտի համար:

«Երևան քաղաքում տրանսպորտի մատչելիության հարցը շատ է բարձրացվել, իսկ ի՞նչ պետք է լինի միջմարզային հարմարեցված տրանսպորտի խնդիրը. հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծ մասը մարզերում են, հանրային տրանսպորտով գալը և Երևանում համապատասխան ծառայություն ստանալը խնդիր է, ստիպված են լինում մեքենա վարձել»,- ասաց Սուսաննա Թադևոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում