Twitter սոցիալական կայքում հաղորդագրությունների մոտ գտնվող «աստղիկ» նշանը նախատեսված է, որպեսզի գրառումը ներառվի «Ընտրվածներ» ցուցակում՝ հետագայում այն հեշտությամբ գտնելու համար: Ինչպես պարզվել է, թվիթները գրեթե ոչ ոք չի վերընթերցում, իսկ «Ընտրվածներ» ցուցակում գրառումների թիվը մեծանում է, հաղորդում է Vesti-ն:
2013 թ. մայիսին օգտատերերը «աստղիկ» կոճակը սեղմել են 1.6 միլիարդ անգամ: Հաշվի առնելով, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը կազմում է շուրջ 200 միլիոն, դա շատ լուրջ ցուցանիշ է:
Ջոն Մանոգիանը՝ 140 Proof գովազդային գործակալության հիմնադիրը, Twitter-ի ակտիվ օգտատեր է 2006 թվականից: ««Ընտրվածներում» հավելելը հիանալի մեխանիզմ է՝ իմանալու համար, ով է ամենածիծաղելին»,- նշել է նա: