Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը Գերմանիայի արևմտյան Բոհում քաղաքի Բերգմանշեյլ համալսարանական կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 6-ի կյանքը սպառնալիքի տակ է: Այս մասին հայտնում է SBS News-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի ներկայացուցիչներին։
Հրդեհը դեռևս չի հաջողվել մարել, տեղում աշխատում են շուրջ 200 հրշեջներ: Նախնական տվյալներով՝ կրակը բռնկել է պալատներից մեկում: Հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել։