Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո ամբողջ Երևանը, հատկապես Մաշտոցի պողոտան, լի էր ակտիվիստներով, ովքեր տոնում էին հաղթանակը: Free car ակցիայի նախաձեռնողներից Ալեն Սիմոնյանը, Պետրոս Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը շնորհավորել են բոլորի հաղթանակը: Նրանք առաջարկում են Տարոն Մարգարյանին ամեն տարի այս օրը հայտարարել անվճար երթևեկության օր:
Ալեն Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա փոքր հաղթանակ է, բայց մեծ թռիչք: Քաղաքացիական գիտակցության և մեր միասնության առաջին հաղթանակն է:
Մանրամասները՝ տեսանյութում