Բելառուսցի «օրենքով գող» Պավել Ալեքսեևիչը՝ «Պաշտետ» մականունով, Ռուսաստանից արտաքսվել է հայրենիք: Նրան հանձնել են Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի վարչության աշխատակիցներին՝ հաղորդում է Naviny.by-ը:
«Պաշտետը» ձերբակալվել է 2013թ. հունվարի 24-ին՝ մերձմոսկովյան ռեստորաններից մեկում, հանգուցյալ քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) հակառակորդների գողական հավաքի ժամանակ:
Մայիսին «Պաշտետին» դատապարտել են վեց ամսվա ազատազրկման՝ թմրանյութ պահելու համար:
«Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը անցանկալի է համարում Ալեքսեևիչի մնալը Ռուսաստանի տարածքում, ինչի կապակցությամբ «Պաշտետին» պարտավորեցրել են հեռանալ Ռուսաստանից»,- ասվում է հայտարարության մեջ: