Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և բիզնեսում նրա գործընկերոջ ՝ Պլատոն Լեբեդևի նկատմամբ քրեական հետապնդումը չի համարել քաղաքական մոտիվացիայով: Նման որոշում է հրապարակել դատարանը՝ քննելով բողոքը, որը ներկայացվել էր դատապարտված գործարարների կողմից:
Ինչպես նշված է դատարանի վճռում, ՄԻԵԴ-ը համարել է, որ չի խախտվել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Մինչդեռ Խոդորկովսկին և Լեբեդևը բողոքում էին, թե հետապնդումը եղել է քաղաքական մոտիվացիայով:
Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը չի նշել, որ Խոդորկովսկու ու Լեբեդևի իրավունքները խախտվել են դատական հետաքննության ընթացքում:
ՄԻԵԴ-ը վճռել է ռուսական իշխանություններից գանձել 10 հազար եվրո՝ հօգուտ Խոդորկովսկու, իսկ Լեբեդևի ֆինանսական փոխհատուցման վճարը դատարանը մերժել է:
Հիշեցնենք, որ 2010թ. վերջին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը ՅՈՒԿՕ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ու ՄԵՆԱՏԵՊ ֆինանսական միավորման նախկին նախագահ Պավել Լեբեդևին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուրին: