Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Origo առցանց պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արտաքսի բոլոր անօրինական ներգաղթյալներին։
Նա կարծում է, որ կա միայն մեկ որոշում, ոը գոհացնում է ԵՄ բոլոր երկրներին, ներառյալ Գերմանիային։ «Նրանց, ովքեր մեզ մոտ եկել են ապօրինաբար, անհրաժեշտ է ձերբակալել ու արտաքսել»,- առաջարկել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ «Մենք պետք է մեծ ճամբարներ ստեղծենք փախստականների համար ԵՄ սահմաններից դուրս՝ զինված թիկնազորով, որը կֆինանսավորվի ԵՄ-ի կողմից տրամադրված գումարներով»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ նրանք այդ ճամբարներում կարող են փախստականի կարգավիճակի ստացման հայց ներկայացնել։ Նա առաջարկում է ճամբարները տեղակայել կղզիներում կամ հյուսիսաֆրիկյան ափին որևէ տեղ։
Օրբանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները՝ նոր միգրացիոն ճգնաժամից խուսափելու համար։








































