Լոնդոնում ոստիկանության տեղի դեպարտամենտի աշխատակիցը պարել է խոզի կոստյում հագած մարդու հետ: Պարի տեսանյութը սեպտեմբերի 16-ին հրապարակվել է Facebook-ում: Վեց օրում հոլովակը դիտվել է ավելի քան 500 հազար անգամ:
Mashable-ը նշում է, որ սպա Դեն Գրեմը մասնակցել է միջոցառմանը՝ աջակցելու համար Macmillan բարեգործական կազմակերպությանը, որը մասնագիտացած է քաղցկեղով տառապող մարդկանց օգնելու գործում:








































