Հունգարիայի կառավարությունը թողարկել է պաշտոնական տեղեկագիր, որում եվրոպական մի շարք քաղաքներ հայտարարել է այցելության համար արգելված գոտի՝ ներգաղթյալների մեծ թվի պատճառով: Այս մասին գրում է Financial Times-ը:
Հունգարիայի միլիոնավոր տնային տնտեսություններին բաժանված տեղեկագրում ասվում է ամբողջ Եվրոպայում «հարյուրավոր» արգելված գոտիների մասին: Ցուցակում ներառվել են Լոնդոնը, Բրյուսելը, Մարսելը, Բեռլինը, Ստոկհոլմը, Կոպենհագենը: Բուդապեշտը պնդում է, որ ներգաղթի բարձր մակարդակը ահաբեկչության և բռնության ալիք են ծնել մի շարք շրջաններում, իսկ իշխանություններն ի վիճակի չեն կարգ հաստատել:
FT-ի տեղեկությամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, նաև Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի և Շվեդիայի դեսպաններն արդեն դժգոհություն են հայտնել այդ տեղեկագրի տարածման հետ կապված, որը, ըստ նրանց, «մոլորության մեջ է գցում»: Իր հերթին, Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պյոտր Սիարտոն հայտարարել է, որ խորհուրդները «հիմնված են ոստիկանության և այլ ուժային կառույցների պաշտոնական զեկույցների վրա»:









































