Qwertyoruiopz ծածկանունով հայտնի ցանցահենին հաջողվել է կոտրել նոր թողարկված iPhone 7-ը։ Apple-ի սարքի կոտրման միջոցների մասին որևէ մանրամասներ հայտնի չեն, սակայն կոտրումը հաստատելու համար նա համացանցում հրապարակել է iPhone 7-ի լուսանկարը՝ տեղադրված Cydia 1.1.26 խանութով։
Ցանցահենին հաջողվել է թողարկումից մեկ շաբաթից քիչ ժամանակում կոտրել նոր սմարթոնը, որն աշխատում է iOS 10.0.1 օպերացիոն համակարգով։ Հնարավոր է՝ լուսանկարը սարքված է, սակայն խոսքը հեղինակավոր ցանցահենի մասին է. նա նախկինում կեղծ հայտարարություններ չի տարածել։








































