Կլիմայի հարցով փարիզյան համաձայնությունը, որով կոչ է արված գլոբալ տաքացումը պահել 2% մակարդակի վրա, վավերացրել են ևս 31 երկիր: Վավերացված փաստաթղթերը չորեքշաբթի փոխանցվել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Ներկա պահին մենք ունենք 60 երկիր, որոնք ներկայացնում են 47,5% (աշխարհում արտանետվող ջերմոցային գազերի): Մեզ հարկավոր է ևս 7,5%»,- հայտարարել է Պան Գի Մունը արարողության արդյունքում:
Կլիմայի հարցով նոր համաձայնությունը ուժի մեջ կմտնի նվազագույնը 55 երկրներում այն վավերացնելուց 30 օր հետո, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետման 55%-ը:










































