Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան Բունդեսլիգայի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում վնասվածք է ստացել:
Բարտրան մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի «Ֆրայբուրգ»-ի հետ հանդիպումը:
Նշենք, որ «Բորուսիա»-ն 1:5 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում:









































