«Օրենքով գողերը» չեն կարողացել հավաքվել Ռուսաստանի Եկատերինբուրգում, նրանց խոչընդոտել են ոստիկանները՝ հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ հավաքի մասնակիցների թվում էր նաև սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) զարմիկը՝ Տիմուր Միրզոևը (Տիմուր Սվերդլովսկի):
«Օրենքով գողերը» մտադիր էին քննարկել Օլեգ Գերասիմովիչի վարքը, որը ցանկացել է գործունեություն ծավալել Սվերդլովի մարզում:
Իրավապահ մարմիններին նաև հայտնի է դարձել, որ հանդիպումից առաջ Դեդ Հասանի զարմիկը այցելել է մենաստան՝ իր «քահանային», որը նախկինում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: