Ազատամարտիկ բազմազավակ հայրը վարչապետից խնդրել է տրամադրել մեքենա. «Խնդրեցինք միկրոավտոբուս տրամադրել, որպեսզի կինս վարի, երեխաներին կարողանանք միասին որևէ տեղ տանել»: Ազատամարտիկը որոշել էր, որ զավակներ պիտի ունենա և իր զոհված ընկերների անունով կոչի նրանց. 7 տղա, 5 աղջիկ և 3 թոռ ունի:
«Հայաստանի Հանարապետությունում չկա ոչ մի օրենք բազմազավակ ընտանիքների մասին, խնդրեցի, որպես նորընտիր վարչապետ, օրենք մշակել բազմազավակ ընտանիքների վերաբերյալ»,- նշեց ազատամարտիկի կինը և հավելեց, որ շատ ժամանակ ընկճում են հայ մայրերին, ասում են՝ չէիք կարող պահել, չունենայիք, չեն ասում՝ երկրաշարժ ու պատերազմ տեսած ազգ է հայը, պետք է հայ մայրերը ազգը շատացնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































