Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան նախարարական համաժողովի որոշումների կատարման ընթացքը։ Մադագասկարի արտգործնախարարը տեղեկացրեց նոյեմբերին Անտանանարիվույում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։








































