Սեպտեմբերի 22-ին «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի հետ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականը: Բուսկետսի հրաժարգինը կկազմի 200 մլն եվրո:
Կվերանայվի նաև ֆուտբոլիստի աշխատավարձի չափը: Նա կսկսի վաստակել այնքան, որքան, օրինակ, Խերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան և Լուիս Սուարեսը: Աշխատավարձի չափով նշված ֆուտբոլիստներին գերազանցում են միայն Նեյմարն ու Լիոնել Մեսսին: Վերջինս «Բարսելոնա»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:









































