Երկուշաբթի Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին «Բուտիրկա» քննչական մեկուսարանից տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա», հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևի խոսքերով՝ դա արվել է բժիշկների խորհրդով:
«Իմ պաշտպանյալն ունի շատ բարձր ներգանգային ճնշում, ինչը վթարի ժամանակ ստացված ուղեղի ցնցումի հետևանք է: Բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա օրերին զերծ մնալ մտավոր ծանրաբեռնվածությունից»,- ասել է փաստաբանը:
Հաշվի առնելով բժիշկների խորհուրդները՝ առաջիկա երկու շաբաթներին Հարությունյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն անցկացվի: Այս մաբողջ ընթացքում քննությունը կաշխատի տուժածների հետ: