ԱՄՆ-ը Ուկրաինային խոստացել է տրամադրել 1 մլրդ դոլար՝ վարկային երաշխիքների տեսքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ուկրաինան 1 մլրդ դոլարի վարկային երաշխիք կստանա։ Այս մասին պայմանավորվել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը»,- նշել է նա։
Պորոշենկոն նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման համար։ «Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի դադարեցման համար»,- գրել է նա։









































