ԱՄՆ-ը զուր է ձգտում Փխենյանի միակողմանի զինաթափման։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Նոդոն սինմուն» թերթը։ Դիվանագետն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերին՝ միջուկային ծրագրից հրաժարվելու դեպքում Փխենյանի հետ հնարավոր երկխոսության մասին։
Այդ պլանի իրագործման դեպքում, որը դիվանագետն անվանել է «անիրականանալի երազանք», ԱՄՆ-ն ակնկալում է իր վերահսկողության տակ առնել ողջ կորեական թերակղզին։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն ամեն անգամ «սադրանք» է անվանում Հյուսիսային Կորեայի կողմից պաշտպանունակության ամրապնդման ոլորտում ձեռնարկվող միջոցառումները՝ «արդարացնելու ժողովրդական հանրապետության հանդեպ թշնամական կուրսը»։









































