Երկրի տնտեսության դինամիկ զարգացումը ահաբեկչական գործունեությունը և զինված հակամարտությունները կանխող կարևոր գործոն է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանը երեքշաբթի Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում ելույթ ունենալիս:
«Բարգավաճող տնտեսությունն ընդլայնում է երիտասարդության, կանանց և տարեց մարդկանց հասանելիությունը աշխատաշուկաներին: Եվ այստեղ ես բացարձակ համոզված եմ ՄԱԿ-ի կարևոր դերակատարման հարցում. տնտեսության դինամիկ զարգացումն ապահովում է զբաղվածություն և ահաբեկչական գործունեությունն ու զինված հակամարտությունները կանխող կարևոր գործոն է»,- ասել է նա:









































