Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն հետաքրքրված է եղել իր ծառայություններով:
«Այո, բանակցել ենք ՊՍԺ-ի հետ: Բայց ամեն ինչ արագ ավարտվեց ոչ թե այն պատճառով, որ ես չէի ցանկանում Փարիզ մեկնել: Պարզապես, ակումբն այնքան էլ ճիշտ չէր վարվում:
Ես ասացի, որ նրանք այդ հարցը քննարկեն հորս հետ, իսկ նրանք դիմեցին «Բորուսիա»-ին: Սակայն Դորտմունդում անմիջապես փակեցին բոլոր դռները»,- Sport-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի հետ 27-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Օբամեյանգի տրանսֆերը շուրջ 45 մլն եվրո է գնահատվում:







































