«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է այս տարվա առաջին 8 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 2.4 տոկոսով:
«Սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ անցած տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը նվազում է արձանագրում: Հուլիսին այն նվազել էր 4.3 տոկոսով, օգոստոսին` 0.5 տոկոսով: Օգոստոսյան նվազումը մեղմվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի շնորհիվ, որտեղ անցած տարվա համեմատ արձանագրվել է մոտ 10 տոկոս աճ: Հուլիսին գյուղատնտեսությունում 4 տոկոս անկում էր:
Կարելի է պնդել, որ օգոստոսի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը: Վիճակագիրները «լավատեսական» ցուցանիշներ ստանալու համար ավանդաբար դիմում են գյուղատնտեսության ոլորտում աճեր նկարելու ավանդույթին, քանի որ այդ ոլորտը չի հաշվառվում և այստեղ թվանկարչության լայն հորիզոններ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































