Յուտլանդիա թերակղզում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե դարի շատ լավ պահպանված կավե սափորի մեջ հայտնաբերվել է մոտ 3000 տարեկան գտածո: Այդ մասին հայտնում է The Local-ը:
Գածոն մանրամասնորեն ուսումնասիրելով՝ Սիլկեբորգի թանգարանի հնագետները սափորի մեջ գտել են սպիտակ դեղին կեղև:
Գտածոն ուսումնասիրելով՝ Դանիայի ազգային թանգարանի մասնագետները եզրակացրել են, որ նյութը կաթնային ճարպ է պարունակում:
Այդ եզրակացության հիման վրա հնագետները եզրակացրել են, որ հայտնաբերել են 3000 տարվա սննդամթերքի նմուշ: «Յուղի առկայությունը խոսում է այն մասին, որ ըստ ամենայնի, սափորն օգտագործել են պանիր պատրաստելու համար»,- նշում են գիտնականները:










































